
Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Արարատ-Արմենիա» — ԲԿՄԱ խաղում տանտերերը կամային հաղթանակ տարան 2:1 հաշվով։
17-րդ րոպեին Խոսե Ջունիոր Բուենոն ինքնագոլով առաջ մղեց ԲԿՄԱ-ին։ Երկրորդ կեսի մեկնարկին՝ 46-րդ րոպեին, Արգիշտի Պետրոսյանը նույնպես ինքնագոլի հեղինակ դարձավ՝ հավասարեցնելով հաշիվը։
Հաղթական գոլը «Արարատ-Արմենիայի» կազմում 86-րդ րոպեին խփեց Փոլ Այոնգոն։
Հանդիպման տեսագրությունը
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակն այս պահին