Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 11-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը (5։0)։
Տանտերերի կազմում դուբլ գրանցեց Բրունո Միշելը, մեկական անգամ էլ աչքի ընկան Նարեկ Աղասարյանը, Էրիկ Փիլոյանը և Կարեն Մելքոնյանը։
Այսպիսով, այս խաղից հետո «Ուրարտուն» վաստակած միավորների թիվը հասցրեց 21-ի՝ բարձրանալով երկրորդ հորիզոնական։ «Շիրակը» 6 միավորով 9-րդն է։
Հանդիպման տեսագրությունը
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․