Ցեղասպանագետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Թեսա Հոֆմանը պարգևատրվել է Գերմանիայի բարձրագույն պարգևով

Հոկտեմբեր 24,2025 15:56

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հունիսի 13-ի հրամանով սոցիոլոգ, ցեղասպանագետ և մարդու իրավունքների պաշտպան դոկտոր Թեսա Հոֆմանը պարգևատրվել էր Պատվո շքանշանով՝ երկրի բարձրագույն պետական պարգևով։

Հոֆմանը երկար տարիներ նշանակալի ներդրում է ունեցել Օսմանյան կայսրությունում հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ճանաչման գործում՝ նպաստելով 2016 թ․ Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական բանաձևի ընդունմանը։

Պարգևի պաշտոնական հանձնման արարողությունը տեղի է ունեցել Բեռլինում՝ հոկտեմբերի 20-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment