ԱՀԿ-ն հրադադարից հետո առաջին անգամ 41 հիվանդի է տարհանել Գազայից

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրադադարի ռեժիմի սկսվելուց ի վեր առաջին անգամ Գազայի հատվածից տարհանել է 41 ծանր հիվանդի և նրանց ուղեկցող 145 անձանց, հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

«ԱՀԿ-ն հրադադարի սկսվելուց ի վեր առաջին անգամ Գազայի հատվածից բժշկական տարհանում է իրականացրել», – գրել է ԱՀԿ-ի ղեկավարը իր սոցցանցերի էջում։

Նա հավելել է, որ մոտ 15,000 հիվանդ դեռևս սպասում է Գազայի հատվածից դուրս բժշկական օգնություն ստանալու հաստատմանը, և վերահաստատել է իր կոչը երկրներին համերաշխություն ցուցաբերել և բացել բոլոր ճանապարհները բժշկական տարհանումներն արագացնելու համար։

Leave a Comment