Հայ գրոսմայստերներն առաջատար են Բեյրութի միջազգային մրցաշարում

Հոկտեմբերի 18-ից 25-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվում է «12th Beirut International Open Chess Championship» շախմատի միջազգային մրցաշարը․ Հայաստանի շխմատի ֆեդերացիայի Facebook-ի էջից ենք տեղեկանում։

Մեր երկրից մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանը և Վահե Բաղդասարյանը:

5 խաղափուլից հետո Վահե Բաղդասարյանը ունի հարյուր տոկոսանոց արդյունք և կիսում է առաջին հորիզոնականը բելառուս գրոսմայստեր Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ:

Լևոն Բաբուջյանը 5 հնարավորից ունի 4.5 միավոր և գտնվում է երրորդ հորիզոնականում։

Leave a Comment