Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում մոտ ապագայում հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ. հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյայի։
«Նախագահ Թրամփը մոտ ապագայում չի պլանավորում հանդիպել նախագահ Պուտինի հետ. Ռուբիոն և Լավրովը արդյունավետ հեռախոսազրույց են ունեցել։
Հետևաբար պետքարտուղարի և ԱԳ նախարարի միջև լրացուցիչ անձնական հանդիպման անհրաժեշտություն չկա», – նշել են Թրամփի վարչակազմից։