Ամենաբարձրահասակ կազմը NBA-ի պատմության մեջ

«Հյուսթոն Ռոքեթսի» գլխավոր մարզիչ Իմե Ուդոկան հայտարարել է, թե ինչպիսի մեկնարկային կազմով է սկսելու NBA-ի նոր մրցաշրջանի բացման խաղը։ Այս մասին գրում է Sports Illustrated-ը:

Չեմպիոն «Օքլահոմայի» դեմ խաղում տեխասցիների մեկնարկային կազմը կլինի ամենաբարձրահասակը NBA-ի պատմության մեջ:

Խաղարկողի դիրքում կլինի Ամեն Թոմփսոնը, որի հասակը 201 սմ է: Կարիերայում առաջին անգամ հարձակողական ոճի պաշտպանի դիրքում կլինի Քևին Դյուրանտը (211սմ), թեթև հարձակվողի դիրքում՝ Ջաբարի Սմիթը (208սմ), ծանր հարձակվողի դիրքում՝ Ալեպերեն Շենգյունը (211սմ), իսկ կենտրոնականը՝ Սթիվեն Ադամսը (211 սմ):

«Հյուսթոնի» մեկնարկային հնգյակի միջին հասակը կլինի 208,5 սմ:

«Օքլահոմա» – «Հյուսթոն» խաղը կկայանա այսօր:

Leave a Comment