
Կալանավորվել են Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետն ու ևս մեկ անձ: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս երկու անձանց` այդ թվում՝ գլխավոր ճարտարապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հաստատեցին կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Վարդան Ղուկասյանի և մյուս պաշտոնատար անձանց պաշտոնավարումը կասեցվել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ձերբակալումից հետո կալանքի միջնորդություն էր ներկայացվել:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ:
Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ էր տեղափոխվել 23 անձ:
Դիտումների քանակ5