Փրկել այն ամենն ինչը ջնջում է ժամանակը. տեղագիր Մեսրոպ Սմբատյանց. «Հայագիտակ»

19-րդ դարի տեղագիրների մասին այսօր քչերին է հայտնի։ Թերևս միայն ազգագրագետներին ու պատմաբաններին, մինչդեռ այս մարդիկ դժվարին պայմաններում, երբ ճանապարհներին վխտում էին ավազակները, փոխադրամիջոցները քիչ էին ու անհարմար, տեղից տեղ գնալով, գրի էին առնում ու նկարագրում այն ամենն, ինչ տեսնում էին։

Եվ դա կաթողիկոս Ներսես Աշտարակեցու կոչն էր`փրկել այն ամենը, ինչը կորչելու էր ժամանակի հետ։ Պ. գ. թեկնածու Սուսաննա Ադամյանը պատմում է, որ արքեպիսկոպոս Մեսրոպ Սմբատյանցը ոչ միայն կատարում էր իր հոգևոր գործունեությունը, այլև բոլոր այն վայրերում, որտեղ լինում էր, կատարում էր մարդահամար, նկարագրում էր տեղանքը, կլիման, բնությունը, քանի կին կա, քանի տղամարդ, քանի ընտանիք, ինչ կենդանիներ են պահում։

Նա նկարագրել և հաշվառել է եկեղեցիները, գրանցել նրանց վիմագրերը, և այդ ամենն ուղարկել է նաև Ղևոնդ Ալիշանին, ով իր հերթին օգտագործել է այդ տվյալները իր հայագիտական հիմնարար աշխատությունների մեջ։

Leave a Comment