Ավստրիական գործարար պատվիրակությունը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ավստրիական գործարար պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էին ՀՀ-ում Ավստրիայի պատվավոր հյուպատոս Արամ Մարությանը, Ավստրիայի դեսպանության և ավստրիական «Kahlbacher Machinery GmbH», «Kapsch TrafficCom AG», «FREQUENTIS AG» ընկերությունների ներկայացուցիչները, որոնք հետաքրքրված են հայաստանյան մասնավոր և պետական կառույցների հետ համագործակցության հնարավորություններով։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունները՝ հատկապես տրանսպորտի ոլորտում։ Նա ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերը, համագործակցության ուղիներն ու տեսլականները, որոնք միտված են ենթակառուցքվածների զարգացմանը։

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ընկերությունների գործունեության ոլորտները, հեռանկարներն ու ակնկալիքները։

Արմեն Սիմոնյանն անդրադարձել է օդային տրանսպորտի ոլորտում ՀՀ կառավարության իրականացվող աջակցության ծրագրերին և Եվրամիության EPIC հիմնադրամի աջակցությամբ իրակացվող ուսումնասիրությանը՝ ուղղված Հայաստանում ճանապարհների վճարի և բեռնատարների կշռման էլեկտրոնային համակարգի ներդրմանը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։

Leave a Comment