Հոկտեմբեր 21,2025 16:39
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարգելի լագրողներ մի հարցրեք, թե ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել Մերձավանի գործով դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ իրեղեն ապացույցների վրա բացակայում են Նարեկ Օհանյանի ԴՆԹ հատկանիշները:
Ցավոք չեմ կարող, քանի որ վարույթն իրականացնող մարմինը հարկ չի համարել իրազեկել պաշտպանական կողմին ստացված եզրակացության մասին:
Գործով ներգրավված պաշտպան հանդիսանալով, միայն մամուլից եմ տեղեկացել որ ստացվել է Նարեկ Օհանյանի անմեղության մասին փաստող հերթական ապացույցը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)