ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ իր գերակա խնդիրը հակամարտության արագ կարգավորումն է, ոչ թե տարածքային հարցը, գրել է «ՌԻԱ նովոստի»-ն ՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
Հրատարակությունը նշել է, որ Թրամփն ասել է, որ Դոնբասը Ուկրաինային վերադարձնելը գերակա խնդիր չէ՝ նշելով, որ Ռուսաստանն արդեն իսկ վերահսկում է տարածքի զգալի մասը։
Ըստ թերթի՝ Թրամփը նաև Զելենսկիին ասել է, որ մոտ ապագայում նա չսպասի «Տոմահավկ» հրթիռների։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփը Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ նրան կոչ է արել ընդունել Ռուսաստանի պայմանները, հակառակ դեպքում՝ Կիևի ռեժիմը «կկործանվի»։
Հոկտեմբերի 16-ին հաղորդվել էր Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին, որը Սպիտակ տունը բնորոշել էր արդյունավետ: Հոկտեմբերի 17-ին Թրամփը Սպիտակ տանն ընդունել էր Զելենսկիին:
