ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության Գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին:
Քննարկման առանցքում են եղել անվտանգությանը, հաղորդակցությանը, նորարարություններին եւ ինստիտուցիոնալ պատրաստվածությանը վերաբերող թեմաները: Ընդգծվել է խորհրդարանների աշխատանքի արդիականացմանն ուղղված քայլերի կարեւորությունը:
Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են վերջին տեխնոլոգիական բարեփոխումներին, որոնք նպաստում են խորհրդարանի գործունեության թափանցիկությանը, հաղորդակցման արդյունավետությանը եւ հանրային հասանելիությանը:
Ընդհանուր բանավեճի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են այն միջոցառումներին, որոնք ուղղված են առաջիկայում խորհրդարանի նիստերի կայացմանը խոչընդոտող հնարավոր իրավիճակների կանխմանը: Ներկայացվել է խորհրդարանի աշխատակազմի կողմից պատգամավորներին փաստական եւ վստահելի տեղեկատվության տրամադրման գործընթացը՝ ապացույցների վրա հիմնված որոշումների կայացմանը խթանելու համար: