Իրանի դիրքորոշումն է հարգել ազգային ինքնիշխանությունը, կանխել աշխարհաքաղաքական փոփոխությունները. Արաղչին՝ Ալիևի հատուկ ներկայացուցչին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը Թեհրանում հանդիպում են ունեցել, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Արաղչին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կամքն է զարգացնել և ընդլայնել համապարփակ հարաբերությունները Ադրբեջանի հետ և վերացնել այս գործընթացին խոչընդոտող ցանկացած բան:

Նա ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ռազմավարական կարևորությունը Իրանի և ամբողջ տարածաշրջանի համար։

Արաղչին նշել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը՝ հարգելու երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը, կանխելու աշխարհաքաղաքական փոփոխությունները և օգտագործելու դիվանագիտական ​​միջոցները վեճերը լուծելու համար։

Իրանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը խաղաղություն և անվտանգություն կբերի տարածաշրջան։

Leave a Comment