Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Լյուքսեմբուրգում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի շրջանակներում անցկացվող նախարարական հանդիպման ընթացքում։
Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Կոսը իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։
«Քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտենում են խաղաղությանը, մենք ունենք եզակի հնարավորություն կառուցելու հուսալի առևտրային ուղիներ, որոնք կապում են Եվրոպան, Թուրքիան և Կենտրոնական Ասիան», – ասել է Կոսը։