Հոկտեմբեր 21,2025 09:55
Նովի Սադում (Սերբիա) մեկնարկած մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, գերծանր՝ 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը կիսաեզրափակչում 5:1 հաշվով առավելության է հասել Ըմբշամարտի միջազգային միության դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Մելեխովի նկատմամբ եւ այսօր ոսկե մեդալի համար կգոտեմարտի Իրանը ներկայացնող Ֆարդին Շաբան Հեդայաթիի հետ:
Այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի եւս չորս ըմբիշներ՝ 55 կգ քաշային Արայիկ Թոփալյանը, 67 կգ՝ Ռուբեն Միրանյանը, 72 կգ՝ Գասպար Տերտերյանը եւ 97 կգ քաշային Արշակ Գեղամյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: