«Միմյանց հետ կապ չունեցող», «միմյանց հետ երբե՛ք չմիավորվող» ուժերը վազում են Գյումրի. մեծ կոնսոլիդացիա է սպասվում. Հասմիկ Հակոբյան

Հոկտեմբեր 20,2025 14:03

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան.
«Մեծ կոնսոլիդացիա է սպասվում. «միմյանց հետ կապ չունեցող», «միմյանց հետ երբե՛ք չմիավորվող» ուժերը վազում են Գյումրի՝ իրենց հոգևոր ու մարմնական երկվորյակին պաշտպանելու:

Ձեզ կապում է ամենակարևորը՝ գաղափարը, միութենական Հայաստանի տեսլականը:

Ի դեպ, արդեն որերորդ քաղաքացին է բողոքում, որ Գյումրիում մանկապարտեզներից տնօրինությունից զանգում են ծնողներին ասում, որ երեխաներին տանեն տուն ու երեկոյան պարտադիր հանրահավաքի գնան:
Սիրելի գյումրեցիներ, գործ չունեք այս՝ մաքսիմում 7000 միութենիստների հետ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment