Մուսաևը պատմել է, թե ինչպես է Սպերցյանը որոշել մերժել Սաութհեմփթոնի առաջարկը

Ռուսաստանի գործող չեմպիոն «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը մեկնաբանել է թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի կողմից «Սաութհեմփթոն» տեղափոխվելու առաջարկից հրաժարվելը։

– Ինչպե՞ս համոզեցիք Սպերցյանին չտեղափոխվել Անգլիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբ։

«Ո՛չ ես, ո՛չ էլ ակումբը չենք կարող համոզել կամ ստիպել Էդիկին մնալ։ Դա պետք է լինի նրա սեփական ընտրությունը։ Նա ինքն ասաց, որ ցանկանում է խորհրդակցել Սերգեյ Նիկոլաևիչի (Գալիցկիի) հետ։ Մենք խոսեցինք, Էդիկը խոսեց իր ընտանիքի հետ տանը, և կարծում եմ, որ նրա ներկայիս դիրքորոշումն է գերակշռել։

Նա չեմպիոնական ակումբի ավագ է, այստեղ է մեծացել և ցանկանում էր մնալ՝ ավելի շատ տիտղոսներ նվաճելու համար։ Ոչ ոք ոչ մեկին չի ճնշել․ զրույցը շատ քաղաքավարի էր, բոլորը արտահայտեցին իրենց կարծիքը, և նա ինքն է որոշել, թե ինչ անել», – ասել է Մուսաևը RB Sport-ին տված հարցազրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը «ցուլերի» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment