Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․
«Նոր Նորքի «Տորք Անգեղ» արձանի հարակից տարածքում այսօր տնկեցինք շուրջ 650 նոր ծառեր: Դեռևս մեկուկես տարի առաջ այս տարածքը մաքրեցինք ինքնակամ շինություններից և շուտով այնտեղ կլինի խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, մարզվելու գոտի, հեծանվուղի:
Տարածքում անցկացվել է 8000 մետր ոռոգման ցանց»։