Բուդապեշտի ընտրությունը որպես Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման վայր ապտակ է Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին, գրել է El Confidencial թերթը։
Ըստ թերթի՝ երկու առաջնորդների միջև նախորդ օրը կայացած զրույցի նախնական արդյունքը խոստումնալից չի թվում ո՛չ Ուկրաինայի, ո՛չ էլ ԵՄ-ի համար։ Թերթի կարծիքով՝ Եվրոպան չի կարող սահմանափակվել միայն Ուկրաինայի շուրջ զարգացումները դիտարկելով՝ հաշվի առնելով իր սեփական շահերը։