«Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարիերան ավարտելուց հետո մտադիր է վերադառնալ «Ռեալ»։ Այս մասին հայտնում է DefensaCentral-ը։
Ըստ աղբյուրի՝ 40-ամյա խորվաթը կարիերան ավարտելուց հետո կդառնա «արքայական ակումբի» ակադեմիայի մարզիչ։ Նա ընդունել է նախագահ Ֆլորենտինո Պերեսի առաջարկը և արդեն նախապատրաստական դասընթացներին գրանցվելու պլաններ է կազմում։
Մոդրիչի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը, որտեղ նախատեսված է ևս մեկ տարով երկարաձգման հնարավորություն։