Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի վարչապետի հետ քննարկել է միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր


ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Նյու Դելիում գտնվող Շրի Լանկայի վարչապետ Հարինի Ամարասուրիայի հետ: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից:


 


Հնդկաստան կատարած այցի առթիվ Շրի Լանկայի դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը կարճատև առանձնազրույցի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում փոխգործակցության, ինչպես նաև երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

Leave a Comment