
Բենզինով աշխատող մեքենաները երկար ժամանակ կշարունակեն օգտագործվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումում։
Նրա խոսքով՝ ներքին այրման շարժիչներից հրաժարվելու ծրագրերը իրատեսորեն փոխվում են։
«Մարդիկ օգտագործում են բենզինով աշխատող մեքենաներ, և նրանք կշարունակեն դա անել։ Նրանք կշարունակեն դա անել երկար ժամանակ», – ասել է Պուտինը։