Քանի՞ հոգևորական է բերման ենթարկվել և քանի՞սն են կալանավորվել

Արագածոտնի թեմից հոկտեմբերի 15-ին բերման են ենթարկել 18 հոգու, նրանցից 14-ը հոգևորական են։

Դատարանը նրանցից երկուսին՝ թեմի առաջնորդ Գերաշնորհ Մկրտիչ եպիսկոպոս Աջապահյանին ու Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու քահանա Տեր Գարեգին Ասատրյանին կալանավորել է։

Մկրտիչ սրբազանին երկու ամսով են կալանավորել, Տեր Գարեգին քահանային՝ մեկ ամսով։

Բերման ենթարկված մյուս հոգևորականները հարցաքննվել են որպես վկա։ Նրանցից մի մասին ազատ են արձակել, մի քանի քահանա դեռ հարցաքննվում է. տեղեկությունը ABC media-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Leave a Comment