Թրամփը հանձնարարել է հատուկ գործողություն կազմակերպել Վենեսուելայի նախագահ ի դեմ և այդ երկրում իշխանափոխություն իրականացնել

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թրամփի՝ Նոբելյան մրցանակ չստանալը ինձ չզարմացրեց։ Նրա թիմում էլ հասկանում են, թե որքան ոչ լիարժեք կլիներ այդ մրցանակը, քանի դեռ շարունակվում էր իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Իսկ այստեղ հրադադարը հաստատվեց մրցանակի ներկայացման ժամկետի ավարտից հետո, հետևաբար Թրամփը հաջորդ տարվա խաղաղության մրցանակի թեկնածու լինելու իրավունք ձեռք բերեց։

Այսօր արդեն «Նյու Յորք Թայմս»-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Թրամփը Կենտրոնական հետախուզական գործակալությանհ (CIA) հանձնարարել է հատուկ գործողություն կազմակերպել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ և այդ երկրում իշխանափոխություն իրականացնել։ Հետևաբար ճիշտ չէր լինի, եթե մրցանակը ստանալուց օրեր անց ԱՄՆ նախագահը նման ռազմական գործողություն իրականացներ։ Այս տեսանկյունից շատ տրամաբանական է նաև այն, որ խաղաղության Նոբելյան մրցանակը տրվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին, ով էլ իր հերթին այս մրցանակի իրական հաղթող է հայտարարեl հենց Թրամփին։

Ավելին, եթե հաշվի առնենք, որ հաջորդ տարվա Նոբելյան մրցանակաբաշխությունը կայանալու է ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից երեք շաբաթ առաջ (որոնք Թրամփի համար կենսական նշանակություն ունեն), ապա ամեն ինչ շատ տրամաբանական է թվում։

Հենց այս պատճառով էլ Թրամփը այս հարցում առանձնապես կոշտ հայտարարություններով հանդես չեկավ՝ հավանաբար վստահ լինելով, որ իր հերթը հաջորդ տարի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment