ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Արագածոտնի թեմի առաջնորդարանի բակում փորձեցին կոտրել չհրկիզվող պահարանի դուռը:
«Պետք չի ներխուժել»,- լսվեց ինչ-որ մեկի հորդորը իրավապահներին, սակայն, տեսանյութում երեւաց, թե ինչպես են նրանք շարունակում գործել:
Ոստիկանությունից լրագրողներին հավաստիացրեցին, որ փրկարարներն աջակցում են քննչական գործողություններին:
ԱԱԾ աշխատակիցները չթույլատրեցին Երեւանի ավագանու անդամ Սոնա Աղեկյանին մտնել Արագածոտնի առաջնորդարան` պատճառաբանելով, թե գործողություններ են կատարում: Ի պատասխան նրանց՝ ավագանու անդամը պնդեց. «Ես խնդրում եմ հարգել իմ հավատքը և չխոչընդոտել»:
Նա կոչ արեց չենթարկվել ապօրինի հրամանների:
Քննչական գործողությունները թեմում սկսվել էին առավոտյան 7-ի սահմաններում: Արագածոտնի թեմի մի քանի հոգեւորականի եւ թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին բերման են ենթարկել՝ նրանց բնակարանները խուզարկելուց հետո:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: