Աշխարհն այժմ ծանոթանում է նոր Սիրիայի հետ, և Ռուսաստանը կարևոր դեր կունենա այս գործընթացում

Կրեմլում կայացել  է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հանդիպումը:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Սիրիան տասնամյակների ընթացքում ունեցել են հատուկ հարաբերություններ, որոնք մշտապես եղել են բարեկամական։ Նա նաև հայտնել է Մոսկվայի պատրաստակամությունը Արտաքին գործերի նախարարության միջոցով Դամասկոսի հետ կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ։

Իր պատմության ընթացքում Ռուսաստանը Սիրիայի հետ հարաբերություններում միշտ առաջնորդվել է Սիրիայի ժողովրդի շահերով, այլ ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, — նշել է ՌԴ նախագահը:

Իր հերթին՝ Ալ-Շարաան հայտարարել է, որ Սիրիայի նոր իշխանությունները մտադիր են վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Սիրիան կփորձի վերստեղծել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սիրիան հարգում է Մոսկվայի և Դամասկոսի միջև նախկինում կնքված բոլոր համաձայնագրերը և ձգտում է սահմանել երկկողմ հարաբերությունների նոր բնույթ: Այժմ ամենակարևորը, իհարկե, կայունությունն է։ Կայունություն՝ թե՛ երկրում, թե՛ ամբողջ տարածաշրջանում»,–ասել է ալ-Շարաան։

Պուտինը նշել է, որ Սիրիան դժվար ժամանակներ է ապրում, բայց վերջին խորհրդարանական ընտրությունները կամրապնդեն նրա բոլոր քաղաքական ուժերի միջև համագործակցությունը։

 

Leave a Comment