Մոսկվան հանձնառու է Բաքվի հետ շարունակել քննարկումները Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Զախարովա

Հոկտեմբեր 15,2025 15:41

Մոսկվան հանձնառու է Բաքվի հետ շարունակել քննարկումները Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նրանց արագ ազատ արձակման և հայրենիք վերադարձի նպատակով, հայտարարել է Զախարովան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտաքին քաղաքականության արդիական հարցերի շուրջ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Sputnik Ադրբեջանի տնօրեն Իգոր Կարտավիխի նախնական կալանքի որոշման փոփոխությունը քայլ էր այս ուղղությամբ», – հավելել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Կարդացեք նաև

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment