Օրերս կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլին փոխանցեցի 1920-30-ականներին Հայ Առաքելական եկեղեցին պառակտելու նպատակով բոլշևիկյան ՉԷԿ-ի ստեղծած «Ազատ եկեղեցի» անվամբ պառակտիչ, աղանդավորական շարժման պատմությունն ու դրա անփառունակ տապալումը։ Հիշեցրեցի, բոլշևիկ անաստվածների պարտությունը Մայր Եկեղեցու դեմ պայքարում։ Մերժեց վերցնել։
Հիմա հասկացա, թե ինչու։
Այդ ավերիչ բոլոր մեթոդներին լավ էլ ծանոթ է՝ 30-ականների ստալինյան բռնաճնշումների ձևերից, տրոյկաների մեխանիզմներից մինչև դանոսներ գրողների տեղերը։
Ու այսօր Մուղդուսու ժառանգ չեկիստ ԱԱԾ-ականները, Յեժովների ու Բերիայի թոռնիկ ՔԿ քննիչները, ստալինյան դուրսպրծուկները նոր հարձակում են գործել Եկեղեցու, Արագածոտնի թեմի հոգևոր հայրերի դեմ։
Սրանք միայն մի բան դեռ չգիտեն, չեն հիշում կամ մոռացել են։ 1937-ին Մայր Աթոռում Խորեն Վեհափառին խեղդամահ արած իրենց հոգևոր հայր չեկիստներն ամեն մեկը մի խորհրդավոր պայմաններում սատկեց։ Վերջինն էլ խելագարված, դիվահար տարիներ շարունակ թափառում էր Վաղարշապատի փողոցներում։
Անեծքի տակ են մտել դրանք, որոնք այսօր անում են խուզարկություններ, ձերբակալություններ, Ձերժինսկու և Նիկոլի զույգ նկարների տակ իրականացնում են հարցաքննություններ։
Ստալինիստները ստակեցին, Մայր Աթոռը, Հայ Առաքելական եկեղեցին կանգուն է արդեն երեք հազարամյակ։
Լուսանկարը՝ 20-ականների բոլշևիկյան «Անաստված» անունով հակաեկեղեցական պարբերականի շապիկն է…