
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ»-ը կիրականացնի խաղաղության ծրագրում ամրագրված զինաթափման կետը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին։
««ՀԱՄԱՍ» համաձայնել է իրականացնել զինաթափման ծրագիրը», – հայտարարել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը նաև ընդգծել է, որ Գազայի հատվածում հակամարտությունն ավարտվել է։