Հաստատվել է Իռլանդիա – Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրի Իռլանդիա – Հայաստան հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Բենուա Բաստիենը։ Մրցավարի օգնականները կլինեն Հիշամ Զաքրանին և Օրելյեն Բերտոմյեն։ Չորրորդ պաշտոնյան կլինի Ստեֆանի Ֆրապարը։ VAR-ի պատասխանատուներ են լինելու Էրիկ Վատալիեն և Բարտ Փութը (Բելգիա)։

Իռլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին՝ Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում, ժամը 22։45-ին։

Leave a Comment