Վերջին 2 օրում Զելենսկին երկրորդ զրույցն է ունեցել Թրամփի հետ

https://arm.sputniknews.ru/20251012/verjin-2-orum-zelenskin-erkrvord-zrujcn-e-unecel-trampi-het-94538771.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/14/91516216_59:0:971:684_1920x0_80_0_0_fcb428e74a97f6b700f1342d33641d0a.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ, հեռախոսազրույց

վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ, հեռախոսազրույց

Բաժանորդագրվել

Հաղորդվում է, որ քննարկվել է «ՀՕՊ-ի ուժեղացման և հեռահարության» վերաբերյալ հարցերը:

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է վերջին 2 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր երկրորդ հեռախոսազրույցի մասին:

Նա նշել է, որ վերջին զրույցը շատ արդյունավետ է եղել:

«…Բոլոր ասպեկտներով իրավիճակը փոխվել է։ Կյանքի պաշտպանություն մեր երկրում, ուժեղացում՝ և ՛ ՀՕՊ-ի, և ՛ դիմադրողականության, և ՛ մեր հեռահարության առումով։ Շատ նրբություններ՝ էներգետիկայի մասով»,-իր տելեգրամյան ալիքում գրել է Զելենսկին։

Նախօրեին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել էր, որ Զելենսկին զրույց է ունեցել Թրամփի հետ։ РБК-Ուկրաինա գործակալության տվյալներով՝ զրուցակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են «Patriot» համակարգերի մատակարարման հնարավորությունը։ Ավելի ուշ Axios պորտալը, վկայակոչելով երկու աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփը և Զելենսկին հեռախոսով քննարկել են Կիևին «Tomahawk» հրթիռներ տալու հնարավորությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ գրեթե որոշել է Ուկրաինային «Tomahawk» թևավոր հրթիռների հնարավոր մատակարարման հարցը, սակայն կցանկանար հասկանալ, թե ինչպես է Կիևի ռեժիմը մտադիր դրանք օգտագործել: Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Կիևի կողմից «Tomahawk» հրթիռների կիրառումը կվնասի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին: Նա նշել է, որ այդ հրթիռներն Ուկրաինայում կիրառելն առանց ամերիկացի զինծառայողների անմիջական մասնակցության անհնար է։

Leave a Comment