«Բարսելոնան» կողմնորոշվել է Լևանդովսկու ապագայի հարցում

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ, հայտնում է Sport.es-ը, փոխանցում է armsport.am-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիների ղեկավարությունն այդ քայլին է դիմել մի շարք պատճառներով, որոնց թվում նշվում են հարձակվողի տարիքը, ինչպես նաև արդյունավետության անկումը և մրցակիցների վրա բարձր ինտենսիվությամբ ճնշումը պահպանելու անկարողությունը, որը բնորոշ է իրենց թիմի խաղին։

Այս պահին հայտնի չէ, թե արդյոք Լևանդովսկին մտադիր է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, թե կշարունակի ելույթները մեկ այլ ակումբում։

Այս մրցաշրջանում Լևանդովսկին կատալոնացիների կազմում մասնակցել է բոլոր մրցաշարերի ինը հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։ 37-ամյա լեհի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

Leave a Comment