Հայաստանում ամեն ինչ ծայրահեղ քաղաքականացված է, այդ թվում՝ մամուլը։
«Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։ Նրա խոսքով, ԶԼՄ–ները կամ ատամներով պահում են, պաշտպանում իշխանությանը, կամ նույնիսկ լավի մեջ վատն են տեսնում։
Hraparak.am կայքի խմբագիր Զառա Մարգարյանն էլ կարծում է, որ լրատվամիջոցները կարող են ունենալ քաղաքական կոմնորոշում։ «Դժվար է մարդուն ասել՝ չունենալ կողմնորոշում, հատկապես մեր երկրում»,– նշում է նա։
BBC Media Action–ի աջակցությամբ, Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։
Ampop Media-ի գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյանի կարծիքով, ազնվությունը շատ կարևոր է, որ լսարանն իմանա, թե ինչ կողմնորոշում ունի տվյալ լրատվամիջոցը։