
Հայաստանի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի F խմբի 3-րդ տուրում ուժերը չափեց Հունգարիայի ընտրանու հետ։
«Պուշկաշ Արենայում» կայացած խաղում ուժեղ գտնվեցին Մարկո Ռոսիի գլխավորած հավաքականի ֆուտբոլիստները` 2:0: 56-րդ րոպեին Բենդեգուզ Բոլայի փոխանցումից հետո Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը խոցեց Դանիել Լուկաչը։ Խաղի վերջակետը դրվեց երկրորդ խաղակեսին ավելացված 4-րդ րոպեին։ Գոլ խփեց Ժոմբոր Գրուբերը։
3 օրից՝ հոկտեմբերի 14-ին, Դուբլինում մրցելու ենք Իռլանդիայի ընտրանու հետ։ Մեկնարկը Երևանի ժամանակով 22։45-ին է։
Աղբյուր՝ armsport.am