Երևանն այս օրերին տոնում է իր հիմնադրման 2807-ամյակը։ Մայրաքաղաքի օրը ոչ միայն պատմական հիշողության պահ է, այլև հնարավորություն՝ նորովի արժևորելու անցած ճանապարհը, ներկան ու ապագան:
Քաղաքի զարգացման ծրագրերին ու նաև երևանցիների առջև ծառացած խնդիրներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նատալի Սինորյանը: