Գարիկ Կարապետյանը բավարարվեց միայն մեկ փոքր բորնզե մեդալով

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Նախավերջին օրը մրցահարթակը տրամադրվեց տղամարդկանց մինչեւ 110 կգ քաշայիններին, որտեղ Հայաստանն ուներ երկու մասնակից՝ Գարիկ Կարապետյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը, որոնք ըստ իրենց նախնական պատվերների, պետք է որ պայքարենին մրցանակային տեղերի համար:

Սակայն մեր երկու ծանրորդներն էլ անհաջող սկսեցին պոկում վարժությունը: Սիմոնը 185 կիլոգրամը երկու անգամ ձախողելուց հետո երրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել նաեւ 187 կգ-ն եւ զրո ստանալով հրաժարվեց հրում վարժությանը մասնակցելուց:

Գարիկ Կարապետյանը նույնպես անհաջողության մատնվեց 186 կգ-ում եւ միայն վերջին մոտեցմամբ գլխավերեւում պահեց 187 կգ ծանրաձողը: Եվ դա բավական դարձավ փոքր բրոնզե մեդալի արժանանալու համար: Հրում վարժությունում Գարիկը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 220 կգ-ն, սակայն երկու անգամ չկարողացավ գլխավերեւում պահել 224 կիլոգրամանոց ծանրաձողը եւ երկամարտի 407 կգ-ով հանգրվանեց չորրորդ հորիզոնականում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment