2025թ․ հոկտեմբերի 8-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը ելույթ է ունեցել Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողովում։
🔶Իր ելույթում Հասմիկ Հարությունյանը անդրադարձել է հետևյալ խնդիրներին․
▶️Արտահայտվելու ազատության սահմանափակման միտումներին Հայաստանում։
▶️Դատական գործերի և իրավական մեխանիզմների չարաշահմանը, որոնք հաճախ կիրառվում են ընդդիմադիր կամ քննադատական կարծիք արտահայտած անձանց դեմ։
▶️Մեդիա դաշտում իսկապես անկախ և օբյեկտիվ լրատվամիջոցների փոքր թվին, ինչպես նաև բազմաթիվ լրատվամիջոցների քաղաքական ուժերի հետ կապերին ու Հանրային հեռուստատեսության կողմնակալությանը։
▶️Բնապահպան ակտիվիստների, լրագրողների և ՀԿ-ների թիրախավորմանը՝ խոշոր ընկերությունների և պաշտոնյաների կողմից։
▶️Որոշ պետական պաշտոնյաների կողմից սոցիալական մեդիայում խոսքի ազատության օգտագործմանը՝ հասարակական բարոյականությանը հակասող ձևով, ինչը խրախուսում է ոչ պատշաճ հաղորդակցման մշակույթ։
📌Հասմիկ Հարությունյանը կարևորել է, որ հիմնարար իրավունքների պաշտպանությունը պետք է դիտարկվի ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համատեքստում, մասնավորապես՝ խոսքի ազատության, արտահայտվելու իրավունքի և խաղաղության հաստատման ընդհանուր օրակարգի շրջանակում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: