Թմրամիջոցներ, հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ են փորձել տեղափոխել ՔԿՀ

Քրեակատարողական ծառայության տվյալներով, անցկացված միջոցառումների արդյունքում, հայտնաբերվել է՝ 67,336 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 158 բջջային հեռախոս, 187 բջջային հեռախոսի պարագա, 10 wi-fi սարք, 27 կտրող-ծակող առարկա, 146,89 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։

Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

 

Leave a Comment