Տրանսպորտը երկրի տնտեսության զարգացման կարևորագույն ոլորտ. արդյունավետ գործող տրանսպորտային համակարգն ապահովում է տնտեսական և սոցիալական մեծ հնարավորություններ ու օգուտներ, նպաստում երկրի տնտեսության բոլոր ոլորտների կայուն ու համաչափ զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարելավմանը, զբաղվածության աճին, ներդրումային և գործարար, բարենպաստ միջավայրի ձևավորմանը, արտադրության ծավալների ընդլայնմանը:
«ՀՀ հիմնական ուղիներն են Հայաստանն ու Իրանը»,- ասում է Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի կառավարման և գործարարության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Վահրամ Աբրահամյանը։

«Երկրորդը՝ Հայաստան-Վրաստան-Ռուսաստան, ապա՝ Հայաստան-Թուրքիա, նաև Հայաստան-Ադրբեջան ուղիներն են։ Վերջին միջազգային ուղիները մինչև այս պահը փակ են։ Արդեն շուրջ տասը տարի է, ինչ գործում է «Նոր Մետաքսի ճանապարհ» ծրագիրը։ Կարծում ենք, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները, ունի տնտեսական առավելություններ, որպեսզի մասնակից դառնա այդ ծրագրին՝ դառնալով տարանցիկ երկիր ՝Չինաստան, Հնդկաստան, Պակիստան և այլ երկրներից ապրանքների բեռնաշրջանառությունը Հայաստանով մինչև Եվրամիության երկրներ հասցնելը»։

«Բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեի հայտարարած դրամաշնորհի շրջանակներում հետազոտական աշխատանք է կատարվում։ Այն վերաբերում է այլընտրանքային ուղիներին։ Հայաստանը «Նոր մետաքսի ճանապարհ» ծրագրի 16 հեռանկարային անդամներից մեկն է»-, ասում է գիտական խմբի անդամ, Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Սյուզաննա Պետրոսյանը։
«Չնայած ներկայումս ներգրավված չեմ տրանսպորտային ծրագրում, բայց հիմնավորել ենք Հայաստանի մասնակցության տնտեսական նպատակահարմարությունը։ Մասնավորապես, Հայաստանը կարող է ինտեգրվել «Նոր Մետաքսի ճանապարհ»-ի կարևորագույն տրանսպորտային ուղղություններից մեկին»։ Հետազոտությունը գիտական է, բայց հիմքում տնտեսական հաշվարկներն են։