
Տաջիկստանի մայրաքաղաքումը ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվում է, թե որքան է այս տարի կազմել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները։
«Այս տարի 4 մլրդ»,-ասում է Փաշինյանը։
«Ինչքա՞ն, ոոո՜չ, ավելի շատ է»,-արձագանքում է Պուտինը։
«Անցած տարի կազմել է մոտ 9 մլրդ»,-շարունակում է Փաշինյանը։
«Ոչ, շատ է»,-պատասխանում է Վ. Պուտինը։
Մոսկվայի տվյալներով՝ 2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրը կտրուկ աճել է՝ հասնելով 11,7 միլիարդ դոլարի։