Հատիսի գագաթին՝ հավատով և համախմբված․ հազարավոր մարդիկ միանում են Քրիստոսի արձանի շինարարությանը

Ազգային վերածննդի և ներքին համերաշխության գաղափարը

միավորել է հազարավոր մարդկանց Հայաստանի բոլոր մարզերից՝ Տավուշից մինչև Շիրակ, Սյունիքից մինչև Լոռի, ինչպես նաև մայրաքաղաք Երևանից։

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի

շինարարական աշխատանքներին միանալու ցանկացող քաղաքացիների հոսքը օրեցօր ավելանում է։

Մարդիկ աշխատում են շինարարների կողքին՝ հավատալով, որ յուրաքանչյուր դրված քար իրենց անձնական ներդրումն է այս պատմական նախաձեռնության իրականացման գործում։

Հատիսի գագաթից քաղաքացիները հեռանում են հավատով ու հույսով, որ այս նախաձեռնությունը կմիավորի աշխարհասփյուռ հայերին և համախմբված ջանքերով մեր երկիրը ավելի ճանաչելի կդարձնի ամբողջ աշխարհում։

Leave a Comment