Հայաստանի շախմատի հավաքականները հաղթել են Եվրոպայի թիմային առաջնությունում

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակ են տարել շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ խաղափուլում, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Մոնտենեգրոյի հավաքականի նկատմամբ, կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ:

Ֆեդերացիայից հավելել են, որ հաղթել են Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը, կանանց հավաքականից՝ Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը:

Գաբրիել Սարգսյանի և Լիլիթ Մկրտչյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Մրցաշարն անցկացվում է հոկտեմբերի 5-ից 14-ը՝ Վրաստանի Բաթում քաղաքում։

Leave a Comment