Դուշանբեում ընթանում է Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը – Live News

Դուշանբեում այս պահին ընթանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Պուտինի և Ալիևի հանդիպման մասին հայտարարվել էր մեկ օր առաջ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, Պուտինի և Ալիևի այսօրվա բանակցությունների օրակարգում հիմնականում կլինեն երկկողմ հարաբերությունները։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահը պետական ​​այցով գտնվում է Տաջիկստանում։

Leave a Comment