Թուրքիայում հայտնաբերել են Աշոտ Կյուրոպաղատի դամբարանը

Regionmonitor. Վրաստանի մշակութային ժառանգության ազգային գործակալությունը տեղեկացրել է, որ թուրք հնագետներն Արտանուջի ամրոցում հայտնաբերել են «վրաց թագավոր Աշոտ Կյուրոպաղատի դամբարանը»։ Նշվում է, որ թուրքական հնագիտական արշավախումբը Արտանուջի բերդաքաղաքում Պետրոս և Պողոս եկեղեցու ավերակների տակ դամբարան է հայտնաբերել, որը, նրանց խոսքով, հավանաբար պատկանում է Աշոտ I-ին։

«Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության մասնագետները, պրոֆեսոր Վախթանգ Ջափարիձեի գլխավորությամբ, այցելել են հնագիտական ​​պեղումների վայր, որտեղ թուրք գործընկերները ներկայացրել են ընթացող հնագիտական ​​աշխատանքները և նոր կարևոր հայտնագործությունները, այդ թվում՝ հայտնաբերված դամբարանը։ Հաշվի առնելով, որ դամբարանում մնացորդներ կամ արձանագրություններ չեն եղել, վրաց հետազոտողները կարծում են, որ հայտնագործությունը պահանջում է լրացուցիչ հետազոտություններ և վերլուծություններ՝ Աշոտ Կյուրոպաղատին պատկանելու հաստատման համար»,-ասվում է Վրաստանի մշակութային ժառանգության ազգային գործակալության տարածած հաղորդագրությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment