
Թուրքը խաղաղություն տեսնում է այնտեղ, որտեղ խաղաղություն չկա։ Այդ խաղաղության մասին են խոսում այսօր, Արցախում էլ էին խոսում նույն խաղաղության մասին, որը մեզ Ցեղասպանության հասցրեց։ Հայաստանի ղեկավարն Արցախի ու արցախցիների մասին տարբեր ելույթներ ունեցավ, վերջում և՛ արցախցիներին հանձնեց, և՛ Արցախը։ Շուտով ընտրություն է, բոլորն իրար ուտելու են, Արցախի հարցը դնելու են շահարկեն ու ժողովրդին նորից ստելու են: Այսօր այս մասին Կառավարության շենքի դիմաց ասաց հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը:
«Այսօր առաջինը դուք պիտի այստեղ լինեիք՝ ձեր իրավունքների համար։ Ձեր վերադարձի համար ամեն օր լացում եք, բայց դրա իրագործման համար ոչինչ չեք անում։ Մի՛ վախեցեք ոչնչից, դուք ձեր իրավունքի համար եք պայքարում, հայ լինելու և հայ ապրելու համար եք պայքարում։ Բոլորդ գերեզմաններ ունեք Արցախում թողած, հայրական տուն ունեք, բայց ինչ-որ տեղ թաքնված ինչ-որ աշխատանքով եք զբաղվում, չի կարելի անտարբեր լինել»,- բողոքի ակցիայի ժամանակ ասել է Իսրայելյանը: