2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.8%, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.3% գնաճ: ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն՝ հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2025թ. սեպտեմբերին 2024թ սեպտեմբերի համեմատ հանրապետությունում հացի գինն աճել է 5%-ով, ալյուրինը՝ 7.2%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.2% և 1.2%-ով:
Թռչնամսի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 1.9%-ով, տավարի, գառան և խոզի մսերինը՝ 3.1%, 4.9% և 9.4%-ով, 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.1%, 1.4%, 1.0% և 0.3%-ով:
2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ մածունի գինն աճել է 0.5%-ով, կաթնաշոռինը՝ 0.7%ով, թարմ կաթինը՝ 1.5%-ով, պանրինը՝ 2.1%-ով։ Արևածաղկի բուսական յուղի գինը նախորդ տարվա նույն ամսա համեմատ սեպտեմբերին աճել է 15.9%-ով, հրուշակեղենի գները ավելացել են 1.6%-ով, մարգարինը՝ 3.5%, կարագի՝ 12.5%:
Շոկոլադի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 10.4%-ով, պաղպաղակինը՝ 10.5%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.1% և 0.7%-ով:
2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ թեյի գինն աճել է 3.5%-ով, սուրճինը՝ 14.2%-ով, կակաոյինը՝ 21.7%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 1.1% և 0.4%-ով: 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ ձվի և հնդկացորենի գները նվազել են 3% և 0.6%ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.1% և 0.8% գնաճ:
Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 4.7% և 8.3%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.6% և 0.1%-ով:
2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գներն աճել են 12.4%-ով։