Լեհ կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում է հաջորդ ամռանը։ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է գործընկերությունը շարունակելու հնարավորության մասին։
«Ես այս պահին այս հարցը քննարկելու իմաստ չեմ տեսնում։ Եկեք ենթադրություններ չանենք, դեռ հոկտեմբերն է։ Լևանդովսկին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկն է։ Նա դեռ խաղում է բարձր մակարդակով։
Ռոբերտը նախորդ մրցաշրջանում շատ գոլեր է խփել և թիմի կարևոր մասն է կազմել», – նրա խոսքերը մեջբերել է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
37-ամյա լեհը այս մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է յոթ խաղ և խփել չորս գոլ։