07 Հոկտեմբերի 2025, 11:57
Նոյեմբերի 9 փաստաթուղթը, եթե համեմատեք այս ամեն ինչի հետ, իհարկե, այսօր նույնիսկ երազանքի փաստաթուղթ կարելի է անվանել։ Այդ փաստաթուղթը ենթադրում է նաև Արցախի գոյություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր մամուլի ասուլիսում։
«Միացյալ Նահանգները այն երկիրը չի, որի հետ կարելի է ստորագրել մի փաստաթուղթ, հետո, 1 ամիս, 2 ամիս հետո կամ 6 ամիս հետո, չեղարկել, ասել չէ, չենք ընդունում, և բավական դժվար է։ Չի նշանակում, որ Միացյալ Նահանգների ինչ ասի, պետք է անես։ Ո՛չ։ Միացյալ Նահանգները կտրուկ դեմ էին Իրան-Հայաստան, գազամուղ կառուցման։ Բայց մենք կառուցեցինք։ Մի քանի պատվիրակություն հատուկ եկել են Հայաստան, ինձ հասցնելու համար այն հանգամանքը, որ իրենք դեմ են, բայց կառուցել ենք և պահպանել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններ։ Նույնիսկ 1000-ամյակների ծրագրի մեջ ներառված է Հայաստանը։ Եվ ավելի ճիշտ ձևը, դիվանագիտական ձևը, ոչ թե ասել՝ մենք սա չենք ընդունում, այլ փորձել պրոյեկտը մեծացնել»,- նշել է նախագահը։