Նախագործարկվել է ՀՀ քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը

Նախագործարկվել է ՀՀ քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը

7 հոկտեմբերի 2025 – 11:57 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ նախագործարկվել է քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային հարթակը։

2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ քաղաքացիության ձեռքբերման կամ դադարեցման համար դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվեն բացառապես կայքի միջոցով։

Հարթակի միջոցով դիմող քաղաքացիներն արդեն կկարողանան՝

  • գրանցվել առցանց,
  • ձևավորել, խմբագրել և ուղարկել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական դիմում,
  • ամրագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն այցելության օր՝ ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։

Վարչական գործընթացի որոշ փուլում դիմող անձից կպահանջվի մեկ անգամ անձամբ ներկայանալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ֆիզիկական նույնականացման և փաստաթղթերի բնօրինակների ստուգման նպատակով։

Leave a Comment